Ռուսական վերլուծական «ТурСтат» գործակալությունը կազմել է ռուսական և արտասահմանյան լավագույն քաղաքների ցանկը, ուր, ըստ զբոսաշրջիկների քվեարկության, կարելի է մեկնել Մարտի 8-ին:
Ցուցակում ներառված երկրների շարքում տեղ է զբաղեցրել նաև Հայաստանը: Հայաստանի օգտին քվերակել է համացանցային հարցումներին մասնակցած ճանապարհորդների 1-2 տոկոսը:
Մարտի 8-ին ուղևորվելու համար լավագույն քաղաք է ճանաչվել Սանկտ-Պետերբուրգը, որը հավաքել է 22 տոկոս ձայն, եռյակում հայտնվել են նաև Փարիզն (18%) ու Սոչին (10%):
Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը տոն է ԱՊՀ երկրներում և նշվում է ՄԱԿ-ի կողմից: