ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Ամենադիտվածներ

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Օգոստոսի 5-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին:

«Դեսպան Մասանորն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի համար՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ խորհրդանշում է երկու երկրների միջև բարեկամությունը, և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը մեծ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի հյուրընկալության համար:

Անդրադառնալով Ճապոնիայում ունեցած հանդիպումներին ու քննարկումներին և երկու երկրների համագործակցության հեռանկարներին՝ նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();