Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանի անտառային տարածքում սեպտեմբերի 11-ին բռնկված հրդեհն ավելի քան 5 հա տարածք մոխրակույտի է վերածել: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի պատճառը դեռևս չպարզված չէ, այն մարելու համար մեծ թվող հրշեջներ ու տեխնիկա է մոբիլիզացվել:
Մարման աշխատանքներին ներգրավված են հրշեջ մեքենաներ, տանկեր ու հատուկ տեխնիկա, ինչպես նաև հրշեջ ուղղաթիռ:
Տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: