Bellator 228 գլխավոր մենամարտում միմյանց դեմ մրցել են հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին ու Բրազիլիայի ներկայացուցիչ Լիոտո Մաչիդան:
Մենամարտը 3 ռաունդ է տևել։ Վերջում, մրցավարների որոշմամբ, հաղթանակ է տոնել Մուսասին (30:27, 29:28, 28:29):
Հիշեցնենք, որ սա մարտիկների 2-րդ մենամարտն էր միմյանց միջև։ UFC Fight Nights 36 շրջանակում հաղթանակ էր տոնել բրազիլացին կրկին մրցավարների որոշմամբ:
Նշենք, որ սա Հոլանդիան ներկայացնող Մուսասիի 46-րդ պրոֆեսիոնալ հաղթանակն էր:

