fbpx
Մշակույթ

«Հայ ֆեստ» թատերական փառատոնը կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակցի

Ռյազանի պետական դրամատիկական թատրոնի «Ֆաուստ» ներկայացմամբ հոկտեմբերի 1-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մեկնարկեց «Հայ ֆեստ» թատերական միջազգային փառատոնը:

Նույն օրը Հ. Պարոնյանի անվան թատրոնի հարակից տարածքում ցուցադրվեց Սանկտ Պետերբուրգի «Միմո Կրոկոդիլ» թատրոնի «Ճանապարհորդություն» ներկայացումը, որտեղ ճամպրուկները մոգականորեն վերածվում են գնացքների, լվացարանները դառնում են երաժշտական գործիքներ:

Միջազգային թատերական փառատոնն այս տարի տևելու է մինչև հոկտեմբերի 8-ը: 17-րդ թատերական միջազգային փառատոնը կրում է «Իմաստը ներկայում է» խորագիրը: Այն կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակցի և հյուրերի, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իսրայելից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 14 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում: Հայտնում է Արմենպրեսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ