Տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական գործի քննությունն ավարտվել է․ նոյեմբերի 27-ին կհրապարակվի վճիռը։ Այս մասին հայտնել է Հայկ Այվազյանը։
Հայկ Այվազյանը կառավարությանը ներկայացրել էր երեք պահանջ․ անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում և փոխհատուցել, իր խոսքով՝ ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար՝ աշխատավարձի հանրագումարի չափով։
Հիշեցնենք, ապրիլի 1-ին զբաղեցրած պաշտոնից ազատված Հայկ Այվազյանը նշել էր, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ազատված է աշխատանքից՝ առանց որևէ պարզաբանման և պատճառաբանության: Նախնական տեղեկություններով՝ Հայկ Այվազյանի ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած հակասությունն է եղել։
Աղբյուրը՝ News.am