Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «Պերսեպոլիս» ակումբի կազմում հաղթանակ տոնեց Իրանի ակումբային առաջնության 6-րդ տուրում: Մարտիրոսյանի թիմը, սակայն, պարտություն կրեց:
Այսօր կայացած 7-րդ տուրում Մարտիրոսյանի թիմը 5-0 հաշվով հաղթանակ տոնեց, բայց մեր շախմատիստը այս տուրին չմասնակցեց:
7-րդ տուրից հետո «Պերսեպոլիս» ակումբը 11 միավորով ընթանում 3-րդ հորիզոնականում: Առաջատարն է «Սայպա» ակումբը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։