Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ում գրառում է կատարել: Նա հայտնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նոր դատավոր ունի:
«ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Պարոն Համբարձումյանը բարձր կարգի իրավագետ է, մինչև այսօր զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքը նրա հետ ոչ միայն խիստ արդյունավետ էր, այլև հաճելի: Առիթ ունեցա կրկին համոզվելու, որ մասնագիտական որակները մարդկային առաքինությունների հետ համադրվելիս լավագույն արդյունքն են տալիս աշխատանքի մեջ:
Կարեն Համբարձումյանի գրեթե մեկամյա անխոնջ աշխատանքից համայնքը շատ է շահել՝ արդյունքները բառացիորեն այս օրերին տեսնում ենք ու դեռ տեսնելու ենք: Վստահ եմ, որ Հանրապետության դատական համակարգի համար նրա ներկայությունը առողջարար կլինի:
Բարի երթ, պատվելի պարոն դատավոր»,- գրել է նա:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218631077553861&id=1405208089