Տնտեսություն

Հայկական ԱԷԿ-ը 65 օրով անջատվել է էներգահամակարգից

Հայկական ԱԷԿ-ը 65 օրով անջատվել է էներգահամակարգից։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերությունը:

Ընկերությունը նշել է, որ միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով:

Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման և անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում:

«Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թվականին, ընթացիկ տարին օգտագործվելու է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման և ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար », – ասել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ