fbpx
Զինված Ուժեր

Հայկական հումանիտար խումբը մեկ տարում Սիրիայում ականազերծել է 126.000 քմ տարածք

Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում և 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ հանձնման վկայականի համաձայն՝ Ալ Հուսեյնիա բնակավայրի նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար: Հայ մասնագետներն ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 1 հատ հակատրանսպորտային ական, 10 հատ ՏՄ-62 հակատանկային ական, 3 հատ ՄՕՆ-50 հակահետևակային ական, 11 հատ ՊՄՆ- 2 հակահետևակային ական, 8 հատ ՕԶՄ-72 հակահետևակային ական, 3 հատ 82 մմ ականանետի ական, 2 հատ Արկ, 1 հատ Արկ ՌՊԳ-1, 1 հատ Արկ Դ-30, 2 հատ Արկ 100 մմ, 1 հատ Կասետային ռումբ, 1 հատ կրակած հրթիռի կրիչ, 3 հատ Նռնակ Ֆ-1, 1 հատ Պայթուցիչ ԱՕ-2,5 ՊՏՄ, 17 հատ Մ-42 ենթազինամթերք, 7 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք: Հումանիտար խմբի բժիշկները (վիրաբույժներ, էնդոկրինոլոգ, թերապևտ, դիմածնոտային վիրաբույժ, գինեկոլոգներ, մանկաբույժներ, մաշկաբան, ատամնաբույժ, անեսթեզիոլոգ, համաճարակաբան, թունաբան) մեկ տարվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել 10 հազար 114 հիվանդի: Կատարվել է 1354 լաբորատոր հետազոտություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ