fbpx
Զինված Ուժեր

Հայկական կողմը հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Ադրբեջանականը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմը գնդակոծել է ՀՀ սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ