fbpx
Կառավարություն

Վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է հայկական պատվիրակության կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ հաստատվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվվարչապետների եռակողմ հանդիպման պայմանավորվածության համաձայն ձևավորվող հանձնաժողովի հայկական պատվիրակության կազմը:

Որոշման համաձայն՝ եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախագահի տեղակալը՝ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Ա. Գրիգորյանը:

Հանձնաժողովի մյուս անդամներն են՝

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Սիմոնյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Շ. Ներսիսյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Է. Ասրյան – ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

Ս. Սարգսյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ

Երկաթուղային, ավտոտրանսպորտային եւ համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի կազմում են՝

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)

Վ. Սիմոնյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Է. Ասրյան – ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

Ս. Սարգսյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ

Ա. Գրիգորյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ

Տ. Գասպարյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ

Կ. Բադալյան – «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավտոտրանսպորտային ծրագրերի ղեկավար

Ա. Մելնիկով – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Օ. Շատալով – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

Լ. Սարոյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջազգային կապերի վարչության պետ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)

Փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական եւ այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի կազմում են՝

Շ. Ներսիսյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)

Վ. Սիմոնյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Գ. Ավետիսյան – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Վ. Փիլիպոսյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի պետ

Ս. Սարգսյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ

Մ. Մարտիրոսյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ