fbpx
Աշխարհ

Հայկական լուսանկարը՝ Պլանետա Մոսկվա-2019 մրցույթի հաղթող

Մոսկվայի քաղաքաշինական կոմիտեն անցկացրել է քաղաքային լուսանկարի «Պլանետա Մոսկվա-2019» մրցույթը: Հաղթողը որոշվել է քվեարկությամբ: Քվեարկությունն իրականացվել է կոմիտեի Facebook-ի էջով:

Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Աշոտ Գրիգորյանի «Թևավոր ճոճանակներ» լուսանկարը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Նշվում է, որ մրցույթին ներկայացված է եղել 3759 աշխատանք: Պրոֆեսիոնալ ժյուրին դրանցից ընտրել է 200-ը: Այդ աշխատանքներն էլ դրվել են քվեարկության սոցիալական կայքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ