Հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, խորապես մտածելու պատճառներ ունի․ Աննա Հակոբյան

Ամենադիտվածներ

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը կազմակերպում է օնլայն դրամահավաք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է նախօրեի Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքին ու հասարակական արձագանքին։ Աննա Հակոբյանը նշել է, որ այն հասարակությունը, որտեղ բոլոր չափանիշներով նորմալ ընտանիքի նորմալ հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, խորապես մտածելու, ինքն իրեն հարցեր տալու պատճառներ ունի։

Աննա Հակոբյանը նախ ներկայացրել է, թե ինչպիսի կարծիք է հասարակության շրջանում ձևավորվել դեպքի առնչությամբ՝ հատկապես անդրադառնալով այն փաստին, որ սոցիալական ցանցերում շատերը քննադատել են և մեղավոր են համարել ընտանիքի մորը կատարվածի համար, մինդեռ դրա համար ոչ մի հիմք չի եղել։ Ի տարբերություն դրա, ըստ Աննա Հակոբյանի, հիմք կա կարծելու և առաջ քաշելու այն վարկածը, որ, միգուցե, ընտանիքի հայրը հոգեբանական խնդիրներ է ունեցել, ինչի մասին կարող է վկայել Երևանի պատմության թանգարանի տնօրենի տված բնութագիրը, ըստ որի, նա փորձաշրջան անցնելուց հետո աշխատանքի չի ընդունվել և ներկայացրել է առաջարկներ, գաղափարներ, որոնք տնօրինության հավանությանը չեն արժանացել։

«Տղամարդը գտնվել է տարիքային բարդ խմբի մեջ, փորձել է վերգտնել իրեն, գուցե աշխատանք գտնելու այլ փորձեր նույնպես եղել են, որ ձախողվել են, իր մոտ զարգացել է թերարժեքության բարդույթ, ինքնագնահատականի անկում, ունեցել է գեղեցիկ կին, որին խանդել է․ ունենք ինֆորմացիա, որ կինը տնից դուրս չի եկել շատ, և միգուցե դա հարկադրված է եղել այդպես անել։ Գուցե նաև կարող ենք ասել՝ կինը ճնշումին չի դիմացել, որոշել է բաժանվել, բայց քանի որ ունենք տեղեկատվություն, որ նրանք հաշտվել են, կարող ենք ենթադրել, որ կինը վերադարձել է ՝ հույս ունենալով փրկել իր ընտանիքը։ Կարծում եմ՝ եթե իրավունք ունենք քննարկելու, որ կնոջ վարքն է եղել նման բանի պատճառը, իրավունք ունենք քննարկելու նաև, որ, կարող է՝ ամուսնու խնդիրներն են հանգեցրել նման ողբերգական վախճանի։ Բայց մենք նաև ունենք փաստ, որ այդ տղամարդը, եթե նույնիսկ ունեցել է խնդիրներ, շատ վարպետորեն թաքցրել է բոլորից, նույնիսկ կնոջից, որովհետև կինը, եթե նույնիսկ կասկածեր, որ այդ սիրող հայրը կարող էր երեխաներին վնասել, չէր վերադառնա, կամ գիշերը չէր քնի։ Կարող ենք ենթադրել, որ ինքը թաքցրել է իր խնդիրները բոլորից»,- նշել է Աննա Հակոբյանը տեսանյութում։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/874688422936734/UzpfSTEwMDAwMTAwODU1NjUyNDozMTE4MzgwMDAxNTM4OTIx/?__xts__[0]=68.ARAXXOd2UFzZRDP3pqu33UMH02wqfvZB6oLZU2frzNRhj6ZQcT_JbbUhG2_SSfXYDl88XW–RDrQ3Kq_3wZppWYKNJ6vYogKryYuMp–6JWtgJGxyJcpjCY_6PiI8zPvrV0M598bE-Oor0_E-kmVfwBqAuf4nyasHbra9PNmmAYbL6-r7fQms4yoL-oVU9UTv0y91W5Elr7SLKN-uWhBzuLb-2yMRk4yqvGF1C0ypZ9jVis_zt-PDdVObWO9qLcmtyGIoC5ocw4MlhydVvMEJiqtKQzfeOUo03DRsOdB_rUR28n0sb1NmFMgGLAaHp7Wrx_R2kJKh-rl5pLWUIvfLU7ODjB2h11yjuZM&__tn__=-R

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ