fbpx
Քաղաքականություն

Մենք ենք մեր բանակը

Չցանկանալով մեղադրանք հնչեցնել ԱՄՆ նախագահի և պետական ապարատի հանդեպ, ուզում եմ ընդգծել, որ համապատասխան ջանքերը շոշափելի արդյունք չեն տվել կանխելու Թուրքիայի անմիջական ու պարզունակ-խորամանկ միջամտությունը, որը միգուցե որևէ բացատրություն կունենա, որ հանդիսանալով ուժային կենտրոններից մեկը, ՆԱՏՕ-ի գլխավոր դերակատարը, չի կարողանում սանձել Էրդողանին։ Բայց դա օրհասական է թե՛ մեր համար, թե՛ տարածաշրջանի համար, թե՛ աշխարհում խաղաղությունն ու բալանսը կարգավորելու համար։

Իսկ Էրդողանը իրապես հանդիսանում է համաշխարհային երրորդը սկսելու գրավականը, որին ենթակա է դարձել Իլհամը։ Դրանց սանձազերծած պատերազմում Ռուսաստանը իհարկե իր ահռելի ներդրումն ունի, քանզի հարձակվողական սպառազինությունը տարիներ շարունակ մատակարարեց իր բարեկամ դաշնակցի հակառակորդին, խեղճացավ Սիրիայում Թուրքիայի առջև, և ծնվեց այն, ինչ կա։ Ու հիմա էլ ոչինչ չեն անում՝ սպասելով մեր կողմի խնդրագրին, որը ի պատիվ մեր իշխանությունների չի իրականանում, հակառակը՝ մենք մեր ինքնիշխանությունը, ազատությունը ու անկախությունն ենք կերտում՝ վերահաստատում։ Հուսամ, որ այսպես ասած դաշնակիցները չեն գործի դավաճանական՝ հավաքեն իրենց ռազմաբազան և չքվեն, եթե ահաբեկիչ Էրդողանը, շարունակելով թքած ունենալ քաղաքակիրթ աշխարհի վրա, հրաման տա ուղիղ հարձակում գործել Հայաստանի ուղղությամբ։ Ու նաև, եթե հաշվի առնենք գալվանացվող իրադարձությունները, Ռուսաստանը նույնպես, բայց իր ռազմաբազաներից, ոչ թե նոր այլ արդեն իսկ տեղակայված, կարող է հարվածել թուրքական այն զինատեսակներին, որոնց մենք չենք հասնում, ավելին, կարող է որպես դաշնակից տրամադրել հենց այդ զինատեսակները և դիտել, թե ոնց է մեր ռազմական ուժերը անթերի խոցում խաղաղ բնակչությանը, քրիստոնեա ժողովրդին ահաբեկչության տակ պահող ասկյարներին վերացնում։ Էլ չասեմ, որ նման սպառազինությունով կարող են ՀՀ-ին օգտակար լինել այլ երկրներ ևս, որոնք տարիներ, դարեր շարունակ բարեկամներ են եղել Հայ ժողովրդին ու գիտակցում են հայկական «ճիպոտի դերակատարումը» այս խարխուլ տարածաշրջանում։

Ամեն դեպքում, աներկբա է, որ մենք ենք ու մեր բանակը, մենք ենք հաղթողը և հաղթանակը։ Աստված մեր հետ է, ժողովուրդ ջան, և ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է կանգնելու մեր կողքին։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4725681460777044?__cft__%5B0%5D=AZWfqLx9KGkmpaO6cnbssBy2UiWr8q7L9XVgLzJ3l8LzgTq4lMxIjlZVWYiWlPN2Lt-uQiEKgPvrlwfYXSYPaM95QBPudHt-lvPC4obmaO-zn4Ev7VnIWVFFOqQt6LyHC1Q&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ