ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Աֆղանստանում կանանց բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելն արգելելու որոշումը երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման խոստումների հերթական խախտումն է:
«Սա ակնհայտորեն «Թալիբանի» հերթական խախտված խոստումն է»,-ասել է նա։
Դյուժարիկի խոսքով՝ Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթման պահից և վերջին ամիսներին այդ երկրում նկատվում է կանանց համար տարածքի նեղացում: Խոսքը ոչ միայն կրթության, այլեւ հասարակական վայրեր մուտք գործելու մասին է, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այս որոշումը ևս մեկ մտահոգիչ քայլ է։
