fbpx
Իրավական

Հայտնաբերվել է 81 ոչ սթափ վարորդ․ ՃՈ ուժեղացված ծառայություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ից 7-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 տրանսպորտային միջոց։ Դրանցից 17-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, երկու մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 23 մեքենա, որոնցից 12-ի վարորդները իրավախախտումը վերացրել են տեղում՝ պոկելով դիմապակու թաղանթը։

Հուլիսի 1-ից 7-ը մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները։ Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 97 տրանսպորտային միջոց։ 63 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 18-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 102 տրանսպորտային միջոց, որոնցից 16-ի վարորդները տեղում պոկել են դիմապակու թաղանթը։ Երեք վարորդ տուգանվել է երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ