fbpx
Արցախ

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմերը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները:

Երեկ, հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է:

Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:

Նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4058364187531359?__cft__%5B0%5D=AZXdjmxsRVokjbOiPeWj_wz2fy84n0hb020PXH8oL5W6Q4q90pLcUvC3WgDRRom5ehGZk7NnlQDV350T7zO9GJ1TKbCfZyHz6KRKiKtzhs99jr4Ny_sF7XN1_GJ4brn6qOyYTxplI90yH9DDYH-BHjZr&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ