Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2,5 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998 թվականին ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին:
Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: