Հայտնաբերվել է էգ գայլի առանձնյակի վաճառք. EcoNews (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

EcoNews.am-ը Facebook-ի էջում տեսանյութ է տարածել և կից գրել.

«Այս անգամ վաճառվում են էգ գայլի առանձնյակ: Վաճառողը Դավիթ անունով օգտատերն է, Էրեբունի վարչական շրջանից, իսկ կենդանու վաճառքի գինը նշված է 200 հազ. դրամ:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ վաճառողը Դավիթ Գաբրիելյանն է՝ գործող կենդանաբույժ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եղբայրը:

Գայլն ազատորեն շրջում է տարածքում, շփվում մեկ այլ կենդանու՝ շան հետ: Թեպետ, ըստ մեր զրուցակցի՝ կենդանին արդեն 4 տարի է պահվում է մարդու կողմից, այնուամենայնիվ գայլը հանդիսանում է գիշատիչ կենդանի, իսկ ազատ շրջող գայլը՝ հանրային անվտանգության և հասարակական կարգի խախտման խնդիր է: Գայլի նշված առանձնյակը կարող է վտանգ ներկայացնել թե մարդկանց, թե տարածքում առկա այլ կենդանիների համար, իսկ որևէ խնդրի առաջացման պարագայում անհայտ է, թե ինչ միջոցներ են կիրառվելու կենդանու նկատմամբ՝ վտանգը չեզոքացնելու նպատակով»:

https://www.facebook.com/econews.am/videos/274269510128697/?v=274269510128697

Ամենաթարմ