Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: