Ոստիկանները խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Ոստիկանները խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում մայիսի 26-ին Շիրակի գյուղերից մեկում հայտնաբերվեց ու Մուշի բաժին բերման ենթարկվեց 58-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին հայտնեց, որ իր տան խորդանոցում պահում է մարիխուանա: Խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և ծխախոտի 83 դատարկ գլանակ: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը պատրաստել է անցած տարի՝ վայրաճ կանեփի թփերից: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ