fbpx
Իրավական

ՔՈԳՎ ծառայողները թմրավաճառի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ մայրաքաղաքում մի անձ տարբեր տեսակի թմրամիջոցներ է վաճառում։

«Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ՝ պարզելու ինչպես թմրամիջոցներ իրացնողի, այնպես էլ օգտագործողների շրջանակը։

Միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին մոտ մեկ տասնյակ անձինք։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշի կոկաին, մեթամֆետամին, էքստազի և մարիխուանա։

Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվեց, իսկ բերման ենթարկվածներից 6-ը ձերբակալվեցին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ