Հնէաբանները Պերույի Լիմա քաղաքից դեպի հյուսիս, գերեզման են հայտնաբերել։ Պարզվում է այնտեղ 227 երեխաների մարմիններ են եղել: Բոլորը զոհաբերվել են՝ գրում է AFP- ն:
Գիտնականները նշել են, որ այս պահի դրությամբ այն երեխաների ամենախոշոր գերեզմանն է աշխարհում, նրանց տարիքը 4-ից 14 է:
Երեխաները զոհաբերվել են չիմու մշակույթի աստվածներին՝ ասում է հնագետ Ֆերեն Կաստիլոն: Ենթադրվում է, որ սա բոլոր հայտնաբերված մնացորդները չեն, և մահացածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
«Երեխաների հետ կապված այս պատմությունն անվերահսկելի է: Ուր էլ փորենք, ամեն անգամ մեկ այլ մարմին ենք գտնում», – ասել է Կաստիլոն: