Նորվեգիայում հնագետներին հաջողվել է յուրահատուկ գտածոյի հեղինակ դառնալ․ նրանք հայտնաբերել են ավելի քան 1300 տարեկան դահուկներ։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ դահուկները գտնվել են սառույցի մեջ ու դրանք հաջողվել է հայտնաբերել, երբ սառույցը համապատասխան չափի հալչել է։
Ըստ աղբյուրի՝ դահուկներն ունեն 187 սանտիմետր երկարություն և 17 սանտիմետր լայնություն:
Նշվում է նաև, որ դրանք մինչ այս հայտնաբերված դահուկներից ամենահինն են։
