fbpx
Աշխարհ

Հայտնի է ԱՄՆ և Չինաստանի ղեկավարների հանդիպման մոտավոր ամսաթիվը

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, նախնական տեղեկությունների համաձայն, կարող են հանդիպել փետրվարի 27-28-ին՝ Չինաստանի Դանանգում: Այս մասին հայտնում է չինական South Chine Morning Post կայքը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն առաջիկա հանդիպման մասին խոսել է դեռևս անցած շաբաթ, երբ տնտեսական համագործակցության հարցերի քննարկման նպատակով ԱՄՆ-ում էր գտնվում Չինաստանից ժամանած հատուկ պատվիրակությունը: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփն այս հանդիպմանը նախատեսում է վերջնական տեսքի բերել Չինաստանի հետ հաստատված տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ավելի վաղ տնտեսական հարցերի քննարկման նպատակով Չինաստանից ԱՄՆ ժամանած հատուկ պատվիրակության ղեկավար, Չինաստանի Պետական խորհրդի ներկայացուցիչ Յլու Հեն ԱՄՆ նախագահին հաղորդագրություն էր փոխանցել Չինաստանի նախագահի կողմից: Կարճ ժամանակ անց Թրամփը չէր բացառել այդ երկրի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ