fbpx
Սպորտ

Հայտնի է Էնդրիկի խաղային համարը Ռեալում

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը շուտով կհամալրի Մադրիդի «Ռեալի» շարքերը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Մարիո Կորտեգանը, կողմերը պայմանագիր կկնքեն հուլիսի 21-ին, երբ խաղացողը կդառնա 18 տարեկան։ Նրա շնորհանդեսը «Արքայական» ակումբում տեղի կունենա հուլիսի 26-ին։

Ըստ լրագրողի՝ Էնդրիկը մադրիդյան գրանդի կազմում հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։ Անցած մրցաշրջանում տաղանդավոր հարձակվողը հանդես է եկել «Պալմեյրասի» կազմում։

Հիշեցնենք, որ 17-ամյա պատանին ավարտված մրցաշրջանում «Պալմեյրասի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ