«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն առաջիկա ժամերին պաշտոնապես կդառնա «Ինտեր»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, 26-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո:
Նշենք, որ ներկա պահին բելգիացին բուժզննում է անցնում միլանյան ակումբում: