Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 54-ամյա ամերիկացի Մայք Թայսոնը կվերադառնա ռինգ:
Հայտնի է, որ Թայսոնը մենամարտելու է հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի հետ։
Նշենք, որ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսում, որը բաղկացած կլինի 8 ռաունդից։
Մենամարտի հետ կապված Instagram-ի էջում գրառում է կատարել Ռոյ Ջոնսը:
Նա գրել է, որ շատ ուրախ է, որ իր և Թայսոնի մենամարտը տեղի կունենա:
«Ես միշտ եղել եմ պատրաստ, այս անգամ էլ կլինեմ։ Ես ցանկանում եմ, որ բոլոր ֆանատները դիտեն այդ մենամարտը և աջակցեն ինձ։ Սպասվում է պատմական մենամարտ»,- գրել է Ռոյ Ջոնսը։
https://www.instagram.com/p/CC_c2Iyluc7/?utm_source=ig_embed