Սեպտեմբերի 23-ին Միլանում կակացավ ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցաշնակաբաշխությունը:
Քվեարկության արդյունքերով, լավագույնը ճանաչվեց «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին. երկորդը «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկն էր, երրորդը՝ «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
ESPN պարբերականը ցույց է տվել, թե ինչպես են քվեարկել Մեսսին ու Ռոնալդուն վերջին տարիներին. հատկանշական է, որ պորտուգալացին ոչ մի անգամ չի քվեարկել իր մրցակցի օգտին, մինչդեռ Լեոն դա արել է 2 անգամ՝ 2018 և 2019 թվականներին:
Հիշեցնենք, որ երկու խաղացողներն էլ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր են: