Օրեր անց տեղի կունենա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ աշխարհի առաջնության վճռական խաղը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը։ Նրան կօգնեն Պավել Սոկոլնիսկին և Տոմաշ Լիստկևիչը։
Ավելի վաղ Մարցինյակն արդեն սպասարկել է այս թիմերի խաղերը՝ խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա-Դանիա (2-1) և 1/8 եզրափակչի Արգենտինա-Ավստրալիա (2-1) հանդիպումները։