«Բորուսիայի» ղեկավարությունը նշել է գումարի այն չափը, որի դիմաց պատրաստ է հրաժարվել թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններից:
Ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, եթե նրա դիմաց վաստակի 120 միլիոն եվրո:
Հայտնի է, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որն արդեն բանակցություններ է վարում «Բորուսիայի» հետ:
Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը: