fbpx
Սպորտ

Հայտնի է, թե ինչ ելք է ունեցել Մեսսիի դեմ հարուցված գործը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և նրա հիմնադրամի դեմ գործ կար հարուցված՝ կապված հարկերից խուսափելու, խարդախության և փողերի լվացման հետ։ Գործում ներգրաված էին նաև Մեսսիի եղբայրն ու հայրը։

Բայց Իսպանիայի կենտրոնական դատարանը՝ դատավոր Մարիա Տարդոնի նախագահությամբ, փակել է այդ գործը, քանի որ բավարար տվյալներն ու խախտումների ապացույցները բացակայել են։ Marca-ի հաղորդմամբ՝ բոլոր մեղադրանքները հիմնված էին լրատվամիջոցների նորությունների վրա։

Նշվում է, որ գործը կարճվել է քերական դատավարության օրենսգրքի 637-րդ հոդվածի համաձայն։ Մեսսի և նրա հիմնադրամի դեմ մեղադրանքներով հանդես էր եկել տվյալ հիմնադրամի նախկին աշխատակիցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ