fbpx
Քաղաքականություն

Հայտնի է, թե ով է գլխավորելու Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ցուցակը

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական ցուցակին առաջին երեք համարները հայտնի են։

Այս մասին տեղեկանում ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի Facebook-ի էջից։

Այսպիսով, ցուցակը գլխավորելու է հենց Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը (Ստյոպա Սաֆարյանի քույրը):

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Բաբաջանյանի ու Շիրինյանի կուսակցությունները հայտարարեցին առաջիկա ընտրություններում դաշինքով հանդես գալու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ