fbpx
Հասարակություն

Հայտնի է, թե ով է հաղթել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը

Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:

Հարթաքանդակն իրենից ներկայացնում է բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան, որտեղ պատկերագրային լեզուն և գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների և նյութի կառուցվածքային լուծումների միջոցով: Դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը և դիտողին տանում է դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը:

Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն իր շնորհակալությունն է փոխանցել բոլոր աշխատանքների հեղինակներին.

«Նախորդ մրցույթի ժամանակ ներկայացված գործերից որևէ մեկին հանձնաժողովը հավանություն չտվեց և որոշվեց հայտարարել երկրորդ մրցույթը, որպեսզի հնարավորություն տանք արվեստագետներին նոր գործեր ներկայացնել: Առաջիկայում Երևանում կտեղադրվի կարևոր և հետաքրքիր մի հուշարձան, որն ինքնին կխոսի և կպատմի մարտիմեկյան դեպքերի մասին», – ասել է փոխքաղաքապետը»:

https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2694770780572035?__xts__%5B0%5D=68.ARARrTXaODZh_i29umbBwG1Xpwzhua0q9q2GY8qZhQNIQuRTpkRDzMi5dcnrWsihZ4doi-jytaau-a7VpcADGyTk5D8ZivNRb9Z2bhd58Ndx-vRvhHrCISHBwXWdCiwPDOhHAxtjs65Po_SSa6goDq47X58O48Q46YKoVff4MNHvcez9zzM3-MVpQr1dReobodFyxEzxvHWvEgQJCLatpIhWNEYoZZgM87WTICzqvKBMMJlNbhD0Lt66iAlw8_-oCkpuS6RDIP7uV11Gf8gsK_HRo9-7JFhS47t2LR47_BugBpJ0SnTxtV8ibFpwnYboxjMz25pUSOvyFTi-wAiH4p3vkq-e&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ