Աշխարհ

Հայտնի է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչների այրվելը։ Օդանավը Թեհրանից թռչում էր Կիև և կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Այս մասին , ինչպես փոխանցումը IRNA-ն, հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է «տեխնիկական պատճառով»՝ կապված շարժիչների խնդրի հետ։

«Եթե արտակարգ դրությունը պայմանավորված լիներ հրթիռով, ինքնաթիռը կպայթեր օդում, բայց պատճառը շարժիչների հրդեհն էր և ինքնաթիռը վերահսկելու՝ օդաչուի անջաջող փորձը, ինչն էլ հանգեցրել է կործանման»,- ասել է Նիզամին՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե ուկրաինական օդանավը կործանվել է հրթիռի պատահական հարվածից։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիև չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ չանցած։ «Բոինգ-737»-ում 180 մարդ կար։ Մասնագետները բացառել են որևէ մեկի ողջ մնալու հանգամանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ