Հունվարի 16-18-ը Ծաղկաձորում կայացել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 12 տղամարդկանց և 8 կանանց թիմեր:
Տղամարդկանց պայքարում հաղթել է ՖԻՄԱ-ն (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբ) ներկայացնող քառյակը՝ Աշոտ Բալաբեկյան, Ռազմիկ Հակոբյան, Արման Միսկարյան և Յուրի Գրիգորյան: Երկրորդ հորիզոնականում ԲԿՄԱ-ն ներկայացնող քառյակն է` Սմբատ Գևորգյան, Անդրէ Սիմոնի, Խաչատուր Ասմարյան և Սամվել Ղասաբօղլյան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-2 թիմը՝ Արամ Մելքոնյան, Հովհաննես Ասմարյան, Գրիգորի Ամբարյան և Հովհաննես Սարգսյան:
Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է «Վան» թիմը ( Աննա Գալուստյան, Նվեր Քասիս, Էլիշկա Կինդոլովա և Գանբամեժադ Փառիզա): Երկրորդ տեղում «Վան-2» թիմը ներկայացնող եռյակն է՝ Սվետլանա Մարգարյան, Սյուզաննա Խաչատրյան, Օֆելյա Մաթոսյան, իսկ երրորդ մրցանակակիրն «Ավան» թիմի եռյակն է՝ Դիաննա Մելքումյան, Մերի Պողոսյան և Սոնա Հայրապետյան:
Մրցանակակիրները հունվարի 29-31-ը մասնակցելու են Ծաղկաձորում կայանալիք Արևելյան Եվրոպայի երկրների ձյան վոլեյբոլի առաջնությանը, իսկ փետրվարի 3-5-ը՝ Եվրոպայի տուրին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։