Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին և կանցկացվի Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Այս մասին հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:
«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Աման Մամբեթսեիթովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը: Քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը նախատեսված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վերհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ: