Տեղի է ունեցել Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Այսպիսով, հայտնի է դարձել, որ՝
«Ալաշկերտը» կմրցի մակեդոնական «Ռենովայի» հետ,
«Շիրակը»՝ ռումինական «Ստյաուայի» հետ,
«Նոան»՝ ղազախական «Կայրաթի» հետ։
Որակավորման առաջին փուլի բոլոր զույգերում անցկացվելու է ընդամենը 1 հանդիպում։ Այս դեպքում՝ «Ալաշկերտն» ու «Շիրակը» ընդունողի դերում են, իսկ «Նոան» հյուրընկալվողի։
Խաղերը կկայանան օոգոստոսի 27-ին։