ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձը «Բարսելոնա» մոտ է իրականալուն:
Ինչպես հաղորդում է El Chiringuito TV-ն, կատալոնական ակումբը բրազիլացուն կներկայացնի վաղը:
Իսկ ահա Sport.es-ը փոխանցում է, որ հակառակ ուղղությամբ Փարիզ կտեղափոխվի Իվան Ռակիտիչը:
Թոմաս Տուխելի թիմը մեկ տարվա վարձակալությամբ կստանա նաև կատալոնական ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեին:
«Բարսա»-ն ավելի քան 130 միլիոն եվրո հավելավճար կտա: