«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն տեղափոխվում է Մյունխենի «Բավարիա»:
Ինչպես հայտնում է Kicker-ը, ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը, որ տեղափոխվի մյունխենյան ակումբ: Տրանսֆերի արժեքը կկազմի 100 մլն եվրոյից ավելի: Խաղացողը կկնքի 4-5 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ «Բավարիան» պաշտոնական առաջարկ էր արել «Մանչեսթեր Սիթիին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

