fbpx
Մշակույթ

Միքելանջելոյի հազվագյուտ նկարը Փարիզում կարող է վաճառվել 33 միլիոն դոլարով

Միքելանջելոյի հազվագյուտ նկարը, որը հայտնաբերվել է 2019 թվականին, Փարիզում կարող է վաճառվել 33 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է CNN-ը։

Աշխատանքը վաճառքի կհանի Christie’s աճուրդի տունը՝ այս տարվա մայիսին։ Գծանկարը մասնավոր սեփականություն է եղել, որից հետո վաճառվել է 1907 թվականին։ Երկար ժամանակ ստեղծագործության հեղինակի մասին հստակ տեղեկություն չկար։ 2019 թվականին աճուրդի տան փորձագետներից մեկը խոստովանել է, որ գծանկարն իսկապես նկարել է Միքելանջելոն։ Պատկերը վերնագիր չունի։

Աշխատանքը ստեղծվել է մոտ 15-րդ դարի վերջին և համարվում է նկարչի ամենավաղ գործերից մեկը։

«Այս գծանկարը ես համարում եմ երկար տարիների ընթացքում ամենահուզիչ հայտնագործություններից մեկը»,- ​​ասել է Christie’s-ի ներկայացուցիչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ