ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթը։
Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունից։
ՀԴ-ից զարմանք են հայտնել այն առումով, թե ինչու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս օրենսդրական փաթեթի առթիվ չի դիմել ՍԴ։
Ըստ ՀԴ-ի՝ տվյալ փաթեթը հակասում է ՍԴ-ի կողմից վերջերս ընդունված որոշման պահանջներին։