Մահացել է բալետի արտիստ Վիլեն Գալստյանը

Ամենադիտվածներ

պազոռ

Մահացել է բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանի ամուսինը, երգչուհի Ջուլիետ Գալստյան-Էվերտսի հայրը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին կհայտնենք լրացուցիչ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ