fbpx
Քաղաքականություն

Հեղափոխական անսխալականության բարդույթը վիրուսի պես ուտում է իշխանությանը․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրել է․

««Սև»-ով կուրացած իշխանությունը կամ տեռոր վարորդների դեմ

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը փորձանք է վարորդների համար: Նման եզրակացության գալու համար անգամ փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտություն չկա (թեև դրանց պակաս չկա ու չեմ հանդիպել ոլորտային որևէ փորձագիտական կարծիքի, որը դրական գնահատի բալային համակարգը), ընդամենը պետք է զրուցել վարորդների հետ՝ սկսած օրվա հաց վաստակող տաքսիստներից, վերջացրած՝ նրանցով, որոնց համար մեքենան դարձել է իրենց առօրյայի, աշխատանքի արդյունավետ կազմակերպման ձև։

Օրինականությանը, երթևեկության անվտանգությանը բոլորս ենք կողմ, սակայն մի երկրում, որտեղ հեղափոխության հաղթանակից հետո ԳԱԻ կոչվածը բառի բուն իմաստով «պառկեցվել» է գետնին ու անզոր է «դուխովների» հանդեպ, մի երկրում, որտեղ, այպես կոչված, ճանապարհային ինֆրաստրուկտուրան կայացած չէ՝ բալային համակարգը նմանվում է տեռորի, ինչի հետևանքով վարորդների կեսը շատ արագ զրկվելու է վարորդական իրավունքից՝ համալրելով գործազուրկների կամ իրենց «գլխի մեջ աղքատությունը չհաղթահարածների» բանակը։
Լավ չի, բայց ավելի վատ է այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր չէ լսել քաղաքացիների, ընդդիմադիր ուժերի, նույնիսկ խորհրդարանում բալային համակարգին հիմնավորապես ընդդիմացած խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի», փորձագետների դիտողությունները։ Հեղափոխական անսխալականության բարդույթը վիրուսի պես ուտում է իշխանությանը, ու խորհրդարանակական մեծամասնությունը այս արատավոր համակարգը վերանայելու փոխարեն՝ ընդդիմախոսների, հասարակության մեծամասնության հետևում փորձում է հների «ականջները» տեսնել»։ Գործում է «բերան փակելու» «մշակույթը»։

Մի արեք էդ հիմարությունը․ իհարկե, հասկանում եմ, որ «հները» ձեր համար համար ընդդիմություն են, բայց գործող իշխանությանը սկսել է հակադրվել հասարակության մեծամասնությունը՝ տարբեր պատաճառներով ու այլևս չի գործում «սև-սպիտակի» քաղաքական դալտոնիզմը։

Բավ է ցանկացած քննադատության հետևում հներին փնտրեք։ Նույնիսկ ծիծաղելի չէ։ Երբ մարդիկ բողոքում են ծննդատների փակման դեմ, այդտեղ հները ոչ մի կապ չունեն, կամ՝ երբ բալային համակարգը դառնում է գործազրկության նոր ալիքի ուրվական՝ հարուցելով հասարակության արդար զայրույթը՝ հին իշխանությունն էլի կապ չունի։

«Սև»-ով կուրացած իշխանությունն անընդհատ սխալվելու է․ սա էլ եղբայրաբար եմ ասում»։

https://www.facebook.com/surenyants/posts/2586527168063478

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ