Մշակույթ
14:00 14/04/2021

Հեղինակի աթոռ․ ISO-ն հյուրընկալելու է ժամանակակից գրող Նորայր Սարգսյանին

Ապրիլի 16-ին, ժամը՝ 19։30-ին, ISO co-working space-ը հյուրընկալում է ժամանակակից գրող Նորայր Սարգսյանին:

Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում ստեղծված իվենթից։

«Հեղինակը մեր տարածքում կառուցելու է Չինական պատը. Միասին լսելու ենք նրա ընթերցանությամբ արձակից հատվածներ և իհարկե կազմաքանդելու ենք, որպեսզի հասկանանք Նորայրի ստեղծած պատի կազմվածքն ու առանձնահատկությունները», – ասվում է միջոցառման մասին հայտարարությունում:

Նշվում է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան մատչելի գնով ձեռք բերել գիրքը, իհարկե՝ արձակագրի մակագրությամբ։

Մուտքն արժե 2000 ՀՀ դրամ, որի մեջ ներառված է հեղինակի գիրքը, և հյուրասիրություն՝ սուրճ, թեյ և ջուր։

Գիրքն ունեցողների համար մուտքավճարը՝ 1000 ՀՀ դրամ է կազմում (գրքի առկայությունը պարտադիր է):

Նշվում է նաև, որ տեղերը սահմանափակ են։ Մանրամասների համար անհրաժեշտ է զանգահարել՝ 055489005 հեռախոսահամարով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ