fbpx
Սպորտ

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի լիգային: Այս մասին տեղեկանում ենք Արսենալ ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից:

«Մենք հանգամանորեն ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր տարբերակները Միքիին թիմի հետ ուղարկելու, սակայն, այդ հարցը քննարկելով Միքիի և նրա ընտանիքի հետ, եկանք այն եզրակացության, որ նա չի մեկնի թիմի հետ:

Մենք այս մասին տեղեկացրել ենք ՈՒԵՖԱ-ին և շատ ենք ցավում այս ամենի համար, քանի որ Միքին մեր առանցքային խաղացողներից է: Սա մեծ կորուստ է թիմի համար:

Մենք նաև շատ ենք տխրում, որ ֆուտբոլիստը բաց է թողնում Եվրոպայի լիգայի եզրափակիչը այնպիսի հանգամանքների բերումով, ինչպիսին սա է, քանի որ այսպիսի դեպքեր շատ հազվադեպ են լինում ֆուտբոլիստների կարիերայի ընթացքում:

Միքին կշարունակի մարզվել թիմի հետ, մինչև այն պահը, երբ մենք կմեկնենք Բաքու շաբաթվա վերջին»:

Նշված է կայքի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ