«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Էվերսոն Պերեյրան երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմի կազմում Էվերսոնը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր 5 պաշտոնական հանդիպման։
Ակումբը հաջողություն է մաղթել 25-ամյա ֆուտբոլիստին հետագա կարիերայում։