fbpx
Զինված Ուժեր

Հերոսական դրվագ պատերազմից

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։

Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։

Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել»։

Հետագայում նա նոր հրապարակում է կատարել, որում նշել է․

«Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ։ Անփորձանք պարոն գնդապետ։ Հենց նրա նմանների շնորհիվ ենք հաղթելու։ Հենց նրա կողքին կռվեք սիրելի կամավորականներ ու պահեստազորայիններ»։

https://www.facebook.com/arcrun/posts/3447490558619861

https://www.facebook.com/arcrun/posts/3447500651952185?__cft__%5B0%5D=AZVc1KgzDf5FGqR3xMu0_Mi5NKf79O9cYo5kgbqWw-QZVWAKKufDUe-OjaD1O2wOwsJQKvyPaN_otpsV9i—DB72FaRkev19Ib7viAvZfFBWPKca26pZJq20QT2qD-wnuc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ