Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի տոնի առթիվ։
- Յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը․ վարչապետի շնորհավորանքը
- Հայոց բանակը 30 տարեկան է
«Հայկական բանակը 30 տարեկան է:
Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ:
Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի: Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի:
Կեցցե՜ն մեր հերոսները
Կեցցէ՜ Հայոց բանակը
Կեցցէ՜ Հայաստանի Հանրապետությունը», – գրել է Սիմոնյանը։